Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 25,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 26-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ին, 29-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին` հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում`
Նոյեմբերի 26-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին, 29-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Երևան քաղաքի նոյեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.5°C (2022 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -12.2°C (1973 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3.1°C
