Թոփ–5 լիգաների ամենաարդյունավետ թիմերը
Նոյեմբեր 24,2026 22:13
Կատալոնական «Բարսելոնան» այս պահին ամենաարդյունավետ թիմն է թոփ–5 լիգաներում։ Հանսի Ֆլիկի թիմը 13 հանդիպումներում 51 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը։
«Բարսելոնան» միակն է, որ այս մրցաշրջանում ոչ միայն հատել է 50 գոլի շեմը, այլ ընդհանրապես՝ 40 և ավել գոլ է խփել։
Երկրորդն այս ցանկում իտալական «Ռոման» է, որը 36 գոլ է խփել։ Երրորդն այս ցուցանիշով Մադրիդի «Ռեալն» է՝ 33 գոլ։
Ընդհանուր առմամբ, այս պահին միայն 12 թիմ է հատել 25 գոլի շեմը, որից 5–ը՝ իտալական ակումբներ։
«Բարսելոնա» – 51
«Ռոմա» – 36
«Ռեալ» – 33
«Ինտեր» – 32
«Լայպցիգ» – 32
«Բավարիա» – 30
«Լացիո» – 28
«Միլան» – 28
«Ատլետիկո» – 26
«Բրայթոն» – 26
«Ֆրոզինոնե» – 25
ՊՍԺ– 25
