Երկարաձգվել է անկանխիկ եղանակով վճարումներ կատարող կենսաթոշակառուների աջակցության ծրագիրը | Region

Երկարաձգվել է անկանխիկ եղանակով վճարումներ կատարող կենսաթոշակառուների աջակցության ծրագիրը

Նոյեմբեր 26,2026 13:05

Անկանխիկ վճարումներ կատարող կենսաթոշակառուների ծախսերի փոխհատուցման աջակցության միջոցառումը (հետվճար՝ խմբ.) երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 26-ի նիստում։

Հայաստանում կենսաթոշակառուներն ու նպաստառուներն անկանխիկ գնումների դիմաց ստանում են 20% հետվճար՝ ամսական առավելագույնը 10 000 դրամ (մոտ 27 դոլար)։ ArCa քարտերից օգտվելու դեպքում հետվճարը հասնում է մինչև 22%-ի։

Կոմունալ վճարումների դիմաց հետվճար չի տրամադրվում։

Այս տարի ծրագրի համար արդեն ծախսվել է 42 մլրդ դրամ, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվում է մոտ 60 մլրդ դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկից ի վեր հատկացվել է 623 մլրդ դրամ։ Նա նշել է, որ կենսաթոշակառուների թիվը 580 հազար է, իսկ 2026 թվականին հետվճարի միջին չափը կազմել է 8189 դրամ։

Փաշինյանն այդ գումարը զգալի է համարել՝ հաշվի առնելով նաև կենսաթոշակների՝ 10 հազար դրամով բարձրացումը։ Նրա խոսքով՝ քննարկվում է նաև ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գնման դիմաց հետվճար տրամադրելու հարցը։

Նորություններ