Վարազդատ Լալայանը, Անդրանիկ Կարապետյանը եւ Գարիկ Կարապետյանը կմասնակցեն Փարիզի Օլիմպիական Խաղերին
Ապրիլ 24,2024 15:51

2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերում ծանրամարտի Հայաստանի հավաքականը կներկայացնեն 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է օլիմպիական ուղեգրեր նվաճած ծանրորդների ցուցակը։
Բահրեյնը ծանրամարտի օլիմպիական մրցաշարում կներկայացնի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը։