Սամվելն ու իր «դիրքապահ ինքնաեռը», որը ծառայում էր զինվորներին, հիմա՝ Մասիսի բնակիչներին ու հյուրերին | Region

Սամվելն ու իր «դիրքապահ ինքնաեռը», որը ծառայում էր զինվորներին, հիմա՝ Մասիսի բնակիչներին ու հյուրերին

Նոյեմբեր 11,2023 20:16

Արցախից բռնի տեղահանված Սամվել Սարգսյանը դիրքապահ է եղել, ու մինչեւ վերջին պահը կանգնած է եղել դիրքերում: Հայաստան է տեղափոխվել 21 հոգանոց գերդաստանով. կանայք ու երեխաները տեղավորվել են ժամանակավոր կացարաններում, իսկ ինքը որոշել է մնալ վրանում:

Դիրքերից իր հետ բերել է ինքնաեռը, որն այն ժամանակ ծառայում էր զինվորներին, իսկ այսօր Մասիսի բնակիչներին ու հյուրերին: Համեղ թեյ է պատրաստում՝ արցախյան բաղադրատոմսով:

Իսկ մասիսցի պատանիներ Արսենն ու Վահեն բարձր են պահում իրենց համաքաղաքացիների պատիվը. ամեն օր այստեղ են, պատրաստ են օգնել ոչ միայն Սամվելին, այլեւ իրենց մոտ հյուրընկալված բոլոր արցախցիներին:

Նորություններ