Իրանը սկսել է պատնեշ կառուցել իր սահմաններին
Հոկտեմբեր 20,2024 20:03
Իրանը սկսել է պատ կառուցել Պակիստանին և Աֆղանստանին սահմանակից հինգ նահանգներում: Այդ մասին հայտնել է Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին:
Նշվում է՝ սահմանի երկայնքով նախագծի նպատակն է նվազեցնել անվտանգության սպառնալիքները և կանխել վառելիքի, թմրանյութերի և ապրանքների անցանկալի միգրացիան և մաքսանենգությունը։
Սահմանապահ ծառայության հրամանատարի խոսքով՝ շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են Սիստան և Բելուջիստան և Խորասան Ռեզավի նահանգներում: Հետագայում դրանք պլանավորվում են Իլամ, Քուրդիստան և Արևմտյան Ադրբեջան նահանգներում։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
