Մոտ ժամանակներս հստակություն կլինի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների շրջանակի հարցում․ՀՖՖ
Հունվար 31,2025 16:19
Հարգելի երկրպագուներ, ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ,
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։
Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝ գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։
ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
