«Թղթի ու թղթաբանության պետություն են սարքել, գյուղացուն անտեր են թողել»․ Կ․Սումբուլյան | Region

«Թղթի ու թղթաբանության պետություն են սարքել, գյուղացուն անտեր են թողել»․ Կ․Սումբուլյան

Մարտ 05,2025 16:05

«Ջրային ռեսուրսների խնդիր չկա, հողը լավն է, ձյան շերտը բավարար է, Աշոցքը անասնապահական շրջան է եղել և կա, սակայն արտադրողականության մակարդակն է ցածր, կաթի և մսի վերամշակման կետեր ու կերի բազաներ չկան, մարզում գործող սպանդանոց չկա, պետությունը պետք է աջակցի գյուղացուն, որ նոր մշակաբույսեր ցանվի»։

Նման կարծիք հայտնեց  Բավրա գյուղի բնակիչ, նախկին համայնքապետ, փորձառու գյուղատնտես Կորյուն Սումբուլյանը՝ REGIONS TV-ի հետ զրույցում անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին։

Ըստ Սումբուլյանի՝ անասնագլխաքանակի, արտադրված գյուղմթերքի, մշակաբույսերի մասին տեղեկատվությունն օլիգարխների ձեռքի տակ կա։ «Նրանք վիճվարչությունից կարող են այդ տվյալներն իմանալ, և երբ իմանում են՝ ինչ ենք ցանել, դա էլ ներկրում են, որպեսզի ապրանքն էժանացնեն, հետո, երբ բոլորն էժանացնում են, նրանք սկսում են գյուղատնտեսներից կես գնով հավաքել՝ նրանց թողնելով զրոյական տնտեսական վիճակում»,-ընդգծեց Սումբուլյանը։

Նրա խոսքով՝ պետությունը պետք է գյուղատնտեսության զարգացման մշակված համալիր ծրագիր ունենա, անհրաժեշտ է բոլոր գյուղերում փորձարարական, վերամշակման կետեր և կերի բազաներ հիմնել, որպեսզի գյուղատնտեսը տասնյակ խնդիրների չբախվի։

Նորություններ