Թուրքիան ասում է՝ գնացեք Ադրբեջանի հետ հարցերը լուծեք, հետո կգաք իմ պահանջները կլսեք. թուրքագետ | Region

Թուրքիան ասում է՝ գնացեք Ադրբեջանի հետ հարցերը լուծեք, հետո կգաք իմ պահանջները կլսեք. թուրքագետ

Մարտ 25,2025 11:01

«Ողորմություն խնդրողի կարգավիճակով քաղաքականության մեջ որևէ տեղ հասնել հնարավոր չէ, հատկապես երբ խոսքը Թուրքիայի մասին է»,-REGIONS TV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին:

«Առաջին հերթին Ադրբեջանի ֆակտորը կա. Թուրքիան պարզ ասում է դա, և ամեն անգամ, երբ կռացած մեջքով մենք գնում ենք Թուրքիայի մոտ ու խնդրում ենք ինչ-որ բան, ասում է՝ գնացեք Ադրբեջանի հետ հարցերը լուծեք, հետո կգաք իմ պահանջները կլսեք: Ե՛վ Թուրքիայի, ե՛վ Ադրբեջանի համար մեկ վերջնանպատակ կա՝ տեսնել Հայաստանն առանց հայերի»,-նշեց թուրքագետը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ուԱդրբեջանը որոշակի անհամաձայնություններ ունեն այս փուլում՝ կապված հայ-ադրբեջանական հարցի հետ, բայց սա չի խանգարում թյուրքախոս եղբայրներին շարժվել մեկ նպատակի հետևից՝ ընդդեմ հայերի:

Նորություններ