Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին | Region

Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին

Մարտ 26,2025 22:21

Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկանում շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում՝ լինելով «Ինտերի» առանցքային ֆուտբոլիստ։

Հենրիխը խոսել է իր ապագայի մասին․

«Իմ ցանկությունը՝ բարձր մակարդակով ավարտելն է, այնպիսի ակումբում՝ ինչպես «Ինտերն» է: Այս պահին ես երջանիկ եմ այստեղ, կցանկանայի շարունակել, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Եկեք սպասենք մինչև մրցաշրջանի ավարտը և հետո տեսնենք՝ կմնա՞մ, թե՞ գնամ:

Պայմանագրի երկարաձգումը մինչև 2027 թվակա՞նը: Ինչո՞ւ ոչ, բայց կախված է նրանից, թե ինչ մարզավիճակում կլինեմ և ինչ կարող եմ տալ թիմին»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը:

armsport.am

Նորություններ