Որքան մարդ է մասնակցել Գյումրու և Փարաքարի ընտրություններին 17:00-ի դրությամբ
Մարտ 30,2025 17:59
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 46.90%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ: Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 39181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:
Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 49014 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 37.07%-ը:
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
