«Դատի ենք տալու կառավարությանը, եթե քաղաքի հասանելիք 30 միլիարդը չտվեց»
Մարտ 31,2025 15:40
«Անպայման դատի ենք տալու կառավարությանը, եթե հանկարծ քաղաքի հասանելիք 30 միլիարդը չտվեցին, անպայման դրա համար պայքարելու եմ»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։
«Հետո պայքարելու եմ պտտվող այն մեխանիզմի դեմ, որով քաղաքապետի հողհատկացումը լուծվում է մարզպետարանով ու քաղաքաշինության նախարարությամբ։ Դա հակասահմանադրական է, ու խոչընդոտում է քաղաքի զարգացմանը։ Եթե հանկարծ ընդհանուր հայտարարի չեկանք, ուրեմն իմացեք, ՀՀ-ում անկախացումից հետո առաջին անգամ քաղաքապետարանը դատի է տալու կառավարությանը, ես դա բարձրաձայնում եմ»,-հայտարարեց Ղուկասյանը։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
