ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը ԱԺ-ում էր, նա չմեկնաբանեց, թե ինչո՞ւ էր երեկ Գյումրիում ալկոհոլի ազդեցության տակ վիրավորում լրագրողներին

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը երեկ՝ Գյումրիում քաղաքապետի ընտրությունների օրը ալկոհոլի ազդեցության տակ վիրավորել էր լրագրողներին, հայհոյանք հննչեցրել, այսօր խորհրդարանում էր: Նա չպատասխանեց լրագրողների հարցերին։
Արդյոք Գյումրիում ընտրությունների արդյունքներն էին պատճառը, որ ինքը երեկ նման ագրեսիվ վարք էր դրսեևորում, այս հարցին նա նույնպես չպատասխանեց:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե Անդրանիկ Քոչարյանը սուր քննադատության ենթարկվեց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ տգեղ վարքի համար, իր դեպքում ի՞նչ զարգացում ակնկալել, Գաբրիելյանը պատասխանեց․«Ես ուզում եմ հասկանալ ձեր հարցերի կոնտեքստը»:
Նա չմեկնաբանեց նաեւ իր երեկվա հայտարարությունը, երբ ասել էր՝ «ինչո՞ւ մանդատս դնեմ, միևնույն է՝ 2026-ին էլ իշխանություն չենք լինելու»: