Գյումրու թիվ 31 ԸԸՀ-ն 8 տեղամասի քվեների վերահաշվարկ է իրականացնելու

Գյումրիում ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը որևէ լարվածություն չի արձանագրել։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքական ուժերի միջև նույնպես լարվածություն իրենք չեն զգացել։ Նրա պնդմամբ՝ խախտումներ, բողոքներ բուն ընտրական գործընթացի վերաբերյալ չի ստացվել։
Ըստ Տիգրան Ղազարյանի, ստացել են 1 դիմում-բողոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որը վերաբերել է ոչ թե բուն ընտրական գործընթացին, այլ ընտրության օրը քարոզչություն անելուն, ինչն արգելված է։
Թիվ 31 ԸԸՀ-ն մեկ գրություն էլ ստացել է ոստիկանությունից այն մասին, որ տեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իր գործառույթներին։ 8 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկ է իրականացվելու։
Իսկ ավագանու մանդատների նախնական բաշխումն այսպիսին է Գյումրիում․
«Քաղաքացիական պայմանագիր» -Սարիկ Մինասյան – 14
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» -Վարդան Ղուկասյան – 8
«Մեր քաղաքը» դաշինք – Մարտուն Գրիգորյան – 6
«Իմ հզոր համայնք» կուսակցություն – Ռուբեն Մխիթարյան – 3
«Մայր Հայաստան» դաշինք – Կարեն Սիմոնյան – 2։