Էլինա Ավանեսյանը Գլենդելում հանդիպել է հայ պատանի թենիսիստների հետ
Ապրիլ 01,2025 22:06
Աշխարհի 37-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Գլեդելում (ԱՄՆ) հանդիպել է հայ պատանի թենիսիստների հետ։ Նա լուսանկարներ է հրապարակել Ինստագրամում՝ գրելով․
«Առանձնահատուկ փորձառություն էր Գլենդելի հայ համայնքի հետ հանդիպումը։ Շնորհակալություն Keron Foundation-ին եւ Homenetmen Glendale Ararat-ին ջերմ ընդունելության եւ պատանի մարզիկների մեծ երազանքների տարածք ստեղծելու համար։
Շնորհակալ եմ, որ հանդիպեցի այսքան մարդկանց եւ թենիսի նկատմամբ իմ կիրքը կիսեցի հաջորդ սերնդի հետ։ Մինչ հաջորդ անգամ»։

Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
