ԵԱ․ Հայ շախմատիստուհիների արդյունքները երրորդ տուրում
Ապրիլ 02,2025 21:37
Հունաստանում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի ունեցան երրորդ տուրի պարտիաները։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը (լուսանկարում), որոնք վաստակել են 2,5-ական միավոր եւ երեք առաջատարներից հետ են կեսական միավոր։
Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանն ունեն 2-ական միավոր։ Աննա Խաչատրյանն ու Սուսաննա Գաբոյանը վաստակել են 1,5-ական միավոր, Սոնա Կրկյաշարյանը, Անի Նահապետյանն ու Գաբրիելա Հարությունյանը՝ 1-ական միավոր։
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
