Լաշա Տալախաձեն՝ Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ
Ապրիլ 03,2025 21:18
Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայում այսօր՝ մարտի 3-ին կայացել է ընտրական համագումար, որի ընթացքում նախագահ է ընտրվել օլիմպիական եռակի չեմպիոն Լաշա Տալախաձեն։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առաջին ալիքի պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ Տալախաձեն կղեկավարի Վրաստանի ազգային ֆեդերացիան առաջիկա չորս տարիների ընթացքում։
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոփոխություն չի եղել․ այն կրկին վստահվել է Ռուսուդան Մուրադաշվիլուն։
Տալախաձեն ներկայացրել է նաև իր թիմակիցներին՝ երեք փոխնախագահներին՝ Կախի Կախիաշվիլին, Իրակլի Թուրմանիշվիլին և Նոդար Սիրբիլաշվիլին։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
