Հանրապետության հրապարակում այսուհետ մշտապես տեղադրված կլինեն պետության գլխավոր խորհրդանշանները
Ապրիլ 03,2025 22:05

Ապրիլի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշար հատվածի երկու ութանկյուն պատուհաններին տեղադրված Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի զինանշանների ապակենկարների (վիտրաժ) լուսավորման արարողությունը:
Պատմության թանգարանից հայտնում են, որ այսուհետ մայրաքաղաքի սրտում՝ Մայր թանգարանի շենքի վրա, մշտապես տեղադրված կլինեն պետության գլխավոր խորհրդանշանները՝ ընդգծելով մեր հազարամյա պատմության ընթացքում և ապագայի կերտման գործում ազգային պետականության ու զինված ուժերի հիմնարար դերակատարությունը։
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025