Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է Instagram-ում և Facebook-ում գովազդ տեղադրել
Ապրիլ 07,2025 17:07
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օրենք է ստորագրել, որն արգելում է ՌԴ-ում ծայրահեղական և անցանկալի սահմանված կազմակերպությունների տեղեկատվական ռեսուրսներում գովազդի տարածումը։
Այս փոփոխությունները կներառեն նաև այնպիսի հարթակներ, ինչպիսիք են Instagram-ը և Facebook-ը,որոնք արգելված են ՌԴ-ում։
Համապատասխան փոաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի ռուսական պաշտոնական կայքում։
Օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։
Ըստ նոր կարգավորումների՝ և՛ գովազդատուները, և՛ գովազդային գործակալները պատասխանատվություն են կրելու արգելքը խախտելու համար։ Գովազդի մասին օրենքի խախտումը սպառնում է ֆիզիկական անձանց՝ մինչև 2,5 հազար ռուբլի տուգանք, պաշտոնատար անձանց՝ մինչև 20 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց՝ մինչև 500 հազար ռուբլի:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
