Արման Անդրեասյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում է
Ապրիլ 07,2025 22:06
Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը 70 կգ քաշայինների կիսաեզրափակիչում 3:1 հաշվով հաղթել է վրացի ըմբիշ Ակակի Կեմերտելիձեին։ Նա կպայքարի երկրորդ տիտղոսի համար:
Արման Անդրեասյանը երկրորդ տարին է, որ դուրս է գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Եզրափակչում Անդրեասյանի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող 2019 թվականի աշխարհի չեմպիոն Դավիթ Բաևը, որը կիսաեզրափակչում պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Քանան Հեյբաթովին՝ հաղթելով 3։0 հաշվով։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
