ԵԱ. Արսեն Հարությունյանը հաղթեց 3 րոպեում՝ 11:0

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջատար ըմբիշ Արսեն Հարությունյանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով:
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակիցը 61 կգ քաշայինների որակավորման փուլում 3 րոպեում 11:0 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Ստիլյան Իլիեւին:
Երեկոյան մրցահերթում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը: Եզրափակիչում Անդրեասյանի մրցակիցը կլինի 2019 թ. աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դավիթ Բաեւը:
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակիցը Վազգեն Թեւանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը վրացի Գոգա Օտիաշվիլին է: