Քասախի բնակիչները դադարեցրին ցույցը․նրանց խնդիրը կքննարկվի կառավարությունում | Region

Քասախի բնակիչները դադարեցրին ցույցը․նրանց խնդիրը կքննարկվի կառավարությունում

Ապրիլ 10,2025 15:37

Քասախ համայնքի բնակիչները, որոնք այսօր առավոտից բողոքի ցույց էին անում, որոշեցին ժամանակավոր դադարեցնել ընդվզումը Արագածոտնի մարզպետ Ահարոն Սահակյանի և ՏԿԵ նախարարության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Մուլտի տրանսպորտի» ներկայացուցիչը։

Քասախցիները գոհ են հանդիպումից։

«Հիանալի հանդիպում տեղի ունեցավ, նրանք հասկացան մեր համայնքի առանձնահատկությունը, վերջնական որոշվեց, որ մեկ շաբաթվա ընթացքում կառավարությունում տեղի կունենան խորհրդակցություններ, կհասկանան մեր պահանջների իրավական լուծման տարբերակը։ Մենք խնդրել ենք, որ 59 համարի ավտոբուսը համայնի ներսում մոտ 100 մետր երկար աշխատի՝ մինչև համայնքի փոստի մոտ հասնի»,-հանդիպման արդյունքների մասին հայտարարություն տարածեց քասախցիներից մեկը։

 Հիշեցնենք, որ քասախցիների բողոքի ցույցի առիթը համայնքը սպասարկող 59 համարի հանրային տրանսպորտի աշխատանքի դադարեցնում է։ Նոր երթուղի է ներդրվում, որը Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունն է սպասարկելու։

Հանդիպման ժամանակ նշվել է, որ կառավարությունում քննարկվելու խնդրի լուծման այնպիսի տարբերակ, որպեսզի ոչ 59 երթուղին, ոչ էլ նոր ներդրվող երթուղին չտուժեն։

Հիշեցնենք նաև, որ ապրիլի 5-ից քասախցիների հետ բողոքի ցույց էին անում նաև Պռոշյան համայնքի բնակիչները, որոնք ժամանակ առ ժամանակ փակում էին Երևան-Աշտարակ մայրուղին։

Երեկ կառավարությունում հանդիպումից հետո պռոշյանցիների խնդիրը մասնակի լուծվել է՝ թիվ 25 երթուղին կշարունակի աշխատել։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ