Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը պարտվեց կիսաեզրափակիչում | Region

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Ապրիլ 12,2025 20:15

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շարունակում է ընթանալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կիսաեզրափակիչում զիջեց բուլղարացի Կիրիլ Միլովին 1-2 հաշվով։
Վաղն Արթուրը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել էր Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլիին։

armsort.am

Նորություններ