«Արցախի էջը չպետք է փակվի, չպետք է լինի տպավորություն, թե բոլորը մարսել են բռնի տեղահանումը»․ ակցիա ԱԳՆ-ի դիմաց | Region

«Արցախի էջը չպետք է փակվի, չպետք է լինի տպավորություն, թե բոլորը մարսել են բռնի տեղահանումը»․ ակցիա ԱԳՆ-ի դիմաց

Ապրիլ 14,2025 13:05

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մոտ հավաքված արցախցիները պահանջում են Հայաստանի իշխանությունից միջազգային հարթակներում ոչ թե վերջնականապես փակել Արցախի էջը, այլ մշտապես բարձրացնել հավաքական վերադարձի հարցը։

Հիշեցնում են՝ 2021 թվականի ծրագրում կառավարությունը խոստացել էր լինել Արցախի անվտանգության երաշխավորը, սակայն մինչև այսօր ճիշտ հակառակը արվեց։ «Արցախի էջը չպետք է փակվի, չպետք է լինի տպավորություն, թե բոլորը մարսել են Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը, ստեղծված իրավիճակում գլխավոր պատախանատուներից մեկը ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է»,-հայտարարեց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Ի նշան բողոքի՝ ԱԳՆ-ի մոտ հավաքվածները այրեցին կառավարության ծրագիրը, այնուհետ կեռ առ կետ ներկայացրեցին՝ ինչ գործողություններ պետք է անի օրվա իշխանությունը հավաքական վերադարձն ապահովելու և Բաքվի բանտերում պահվող հայերին հայրենիք վերադարձնելու համար։ Նրանք այնուհետ  շարժվեցին դեպի դատախազություն, որտեղ ներկայացրեցին իրենց պահանջները՝ վերջ տալ օր օրի աճող ատելության խոսքին, բացահայտել «թալանչիներին», որոնց պարբերաբար հղում է անում իշխանությունը՝ այդպիսով ավելի խորացնելով պառակտումն ու ատելությունը։

«Բոլորս հավաքվել ենք այստեղ անուն առ անուն լսելու՝ ովքեր են թալանչիները, ունեք բոլոր հնարավորությունները, բացահայտեք, ներկայացրեք ժողովրդին թալանը՝ սկզբից մինչեւ վերջ, 7 տարի իշխանության եք , ինչո՞ւ չեք բերել, ժողովրդին ներկայացրել՝ ովքեր են։ Այսպիսով կասկած է առաջանում, որ դուք էլ եք մասնակից այդ թալանին»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նորություններ