Ծանրամարտի ԵԱ․ Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր | Region

Ծանրամարտի ԵԱ․ Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Ապրիլ 14,2025 21:53

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 14-ին տղամարդկանց պայքարում 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր։

Չոլակյան պոկում վարժությունում բարձրացրեց միայն 124 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժության ժամանակ նա գլխավերևում պահեց 151 կգ: Այս ձևում Չոլակյանը 4-րդն է:

Երկամարտի 275 կգ արդյունքով` Չոլակյանը առաջին մեդալն է նվաճում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում` դառնալով բրոնզե մեդալակիր:

armsport.am

Նորություններ