Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի,
Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30- 40 սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։ Ապրիլի 17-19-ը տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 16-ին շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ի գիշերը, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում՝ ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 16-ին առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում`
Ապրիլի 16-ին ժամանակ առ ժամանակ, 20-իներեկոյան ժամերին սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28°C (2008թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -1.6°C (1980թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.7°C