Սահմանադրության փոփոխության գործընթացն ակնհայտորեն արտաքին օրակարգի սպասարկում է. սահմանադրագետ | Region

Սահմանադրության փոփոխության գործընթացն ակնհայտորեն արտաքին օրակարգի սպասարկում է. սահմանադրագետ

Ապրիլ 15,2025 21:31

«Մեր Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանից, իսկ Անկախության հռչակագիրը պետության ծննդյան վկայականն է»: REGIONS TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով Հայաստանի Մայր օրենքը փոխելու Բաքվից հնչող պահանջին ու Երևանի արձագանքին։

«Անթալիայում Արարատ Միրզոյանը մի կողմից ասում էր՝ Հայաստանի  Սահմանադրության մեջ պահանջատիրություն չկա, մյուս կողմից հակասում էր ինքն իրեն՝ հղում անելով Սահմանադրական դատարանի նախորդ տարվա տխրահռչակ որոշմանը: Արարատ Միրզոյանը խախտել է տրամաբանական շղթան, դրանով էլ հակառակորդն իրեն ճնշում էր»,-ընդգծեց Մելոյանը՝ հիշեցնելով նաև, որ մյուս կողմից Հայաստանի ներսում էլ Սահմանադրության փոփոխության գործընթաց է սկսվել:

«Ակնհայտորեն արտաքին օրակարգի սպասարկում է, որովհետև մինչ օրս որևէ բովանդակային խնդիր չի ներկայացվել, որը կհիմնավորեր նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը»,-նշեց սահմանադրագետը:

Միրզոյանը խոսեց նաև Ադրբեջանի Սահմանադրությունում առկա խնդիրների մասին, ասաց՝ հայկական կողմը, սակայն, սա բանակցային սեղանին չի դնում։ Մելոյանի խոսքով՝ այստեղ ևս Հայաստանը բանակցային թույլ դիրքում է հայտնվում։

«Իսկ միգուցե պետք էր բարձրացնել խնդիրները, իսկ միգուցե պետք էր մինչ օրս մի շարք իրավահարաբերություններում հայելային պարտավորությունների  ու  փոխզիջման հարթություն տեղափոխվել,  որպեսզի չգայինք, հասնեինք այս վիճակին»,-հայտարարեց Մելոյանը։

 

Նորություններ