«Քոչարյան Ռոբերտը, որ մոտեցավ խփելու, ականջիս ըսավ՝ ծո, նայե չկոխեն»․Վարդան Ղուկասյանը զվարճալի պատմություն պատմեց Ալբերտ Մկրտչյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին

Վարդան Ղուկասյանն այսօր Գյումրու ավագանու նիստում քաղաքապետի քվեարկության ժամանակ, երբ ընդմիջում էր հայտարարվել, մի պատմություն պատմեց Ռոբերտ Քոչարյանի և Ալբերտ Մկրտչյանի մասին։
«Ալբերտ Մկրտչյանը․․․ Քոչարյան Ռոբերտի ընտրություններն է քաղաքւմ, ուրեմն ինքը շատբի պետն է, ինձ ասում է ՝ պատկերացնո՞ւմ ես Վարդան ջան, դերասանին եթե մի բան նվեր են տալիս, ու ինքը կորցնում է, սարսափելի բան է։ Ուրեմն կըսե՝ ինձ մի հատ զոնտիկ էին տվել, էդ զոնտիկը չկա, մի տարի ման եմ գալիս, թե ով տարավ էդ զոնտիկը։ Վերջը, հիմա բոլորը եկել, հաաքվել են, Քոչարյան Ռոբորտը նստած է։ Հիմա կըսե՝ ձեն չկա, ճանճը, որ կտզա, ձենը կլսվի, մեկ էլ ես դառա ասացի՝ ես պիտի մի հատ ծխեմ, պարոն նախագահ։ Բա՝ ծխի, Ալբերտ ջան։ Կըսե՝ մի հատ կարմիր զաժիգածել են նվեր տվել, հիմա կըսեմ՝ էն զոնտիկս որ չկա, հիմա հանկարծ էս զաժիգածելս չկորցնեմ, ուշադիր լինեմ։ Վառեցի, էդ զաժիգածելն էլ դրեցի սիգարետի վրա։ Մի հատ դառա, խուլափ տվեցի, դառա, զաժիգածելը չկա։ Ըսեցի՝ ո՞վ կոխեց։ Մեկ էլ բոլորս դառանք Գոմցյանին նայեցինք։
Գոմցյանն էլ՝ հորս գերեզման, արեք ստուգեք, ես չեմ վերցրել։ Վերջը անցավ մի տարի։ Կըսե՝ չգիտեմ ինչ նշան է ինձ Քոչարյան Ռոբերտը տալիս։ Որ մոտեցավ խփելու, ականջիս ըսավ՝ ծո, նայե չկոխեն»։
Այս պատմությունը պատմելուց րոպեներ անց Վարդան Ղուկասյանը 18 կողմ , 0 դեմ քվեարկությամբ ընտրվեց Գյումրու քաղաքապետ։