Վալոդյա Գրիգորյանը ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը | Region

Վալոդյա Գրիգորյանը ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Ապրիլ 16,2025 14:32

Փարաքար խոշորացված համայնքում ապրիլի 16-ին կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը։

Նիստի ընթացքում «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը, քանի որ ընտրությունների արդյունքներով դաշինքը հավաքվել էր քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսից ավելին։

Փարաքար համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին։

Փարաքարի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները նիստին չեն մասնակցել։

Մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7 մանդատ, «Միասնություն» կուսակցությունների դաշինքը ստացել է 12 մանդատ, 2 մանդատ էլ ստացել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։

Նորություններ