Ծանրամարտի ԵԱ․ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Ապրիլ 16,2025 19:01
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 16-ին, տղամարդկանց 73 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը։
Իր համար նոր քաշային կարգում Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ և դարձավ բրոնզե մեդալակիր։
Հրում վարժությունում նա բարձրացրեց 185 կգ և դարձավ այս վարժության ևս մեկ բրոնզե մեդալակիր։
Երկամարտում՝ 338 կգ ընդհանուր արդյունքով, Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
