Վարդան Ղուկասյանը ծառայողական մեքենա չի ունենալու, շրջագայելու է իր զրահապատ մեքենայով | Region

Վարդան Ղուկասյանը ծառայողական մեքենա չի ունենալու, շրջագայելու է իր զրահապատ մեքենայով

Ապրիլ 16,2025 20:16

Ավելի քան 5 ամիս քաղաքապետ չունենալուց հետո, Գյումրու ավագանին այսօր ղեկավար ընտրեց։ Ավագանու 33 անդամներից 15-ը չէին ներկայացել առաջին նիստին։ Բացակա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու բոլոր 14 անդամները, նաև «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը գլխավորող Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը։

Բայց այս բացակայությունները չխանգարեցին ավագանու մանդատներ ստացած ընդդիմադիր ուժերին՝ իրենց խոստումը կատարել և Վարդան Ղուկասյանին ընտրել Գյումրու քաղաքապետ։ 18 կողմ, 0 դեմ ձայներով նա 5-րդ անգամ ընտրվեց Գյումրու քաղաքապետ՝ 13 տարվա ընդմիջումից հետո։

 

Նորություններ