Ծանրորդ Աննա Ամրոյանը երկամարտի 231 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն | Region

Ծանրորդ Աննա Ամրոյանը երկամարտի 231 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Ապրիլ 18,2025 21:54

Հայաստանը ներկայացնող Աննա Ամրոյանը փոխչեմպիոն դարձավ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Ամրոյանը երկամարտում գրանցեց 231 կգ (100+131) արդյունք: Ամրոյանը պոկում վարժությունում գրավեց 6-րդ տեղը, իսկ հրումում նվաճեց բրոնզե մեդալ: Նա Եվրոպայի չեմպիոնությունը պաշտպանած Իտալիայի ներկայացուցիչ Տոկոյից հետ մնաց 2 կիլոգրամով:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտի 226 կգ (95+131) արդյունքով գրավեց 6-րդ տեղը: Խաչատրյանը պոկումում գրավեց 12-րդ տեղը, իսկ հրումում արծաթե մեդալ նվաճեց:

Նորություններ