Ծանրամարտի ԵԱ․ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Ապրիլ 19,2025 21:56

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 19-ին, տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը երկամարտի 373 կգ արդյունքով նվաճեց է բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում Հովհաննիսյանը, հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները, գլխավերևում պահել է 173 կգ կշռող ծանրաձողը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին։ Հրում վարժությունում 203 կգ արդյունքով դարձյալ բրոնզե մեդալ է նվաճել։
Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կառլոս Նասարը՝ երկամարտում ռեկորդային 408 կգ (188+220) արդյունքով։
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025