Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գարիկ Կարապետյանը (109 կգ) դարձավ աշխարհամասի չեմպիոն։
21-ամյա ծանրորդը գրանցեց երկամարտի 411 կգ (185+226) արդյունք և դարձավ ոսկե մեդալակիր։ Կարապետյանը կարիերայում երկրորդ անգամ է Եվրոպայի չեմպիոն դառնում։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որը երկամարտի 406 կգ (181+225) արդյունքով արծաթե մեդալ հաղթեց։
Հայաստանն այս Եվրոպայի առաջնությունում երկամարտի առաջին ոսկե մեդալը նվաճեց։ Նախորդ մրցումային օրերին փոխչեմպիոն էին դարձել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Դավիթ Հովհաննիսյանն (96 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։