Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին
Ապրիլ 23,2025 16:28

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: