Սամբոյի ԵԱ․ Արման Ավանեսյանը՝ Եվրոպայի չեմպիոն | Region

Սամբոյի ԵԱ․ Արման Ավանեսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ապրիլ 24,2025 22:17

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթանում է Մարտական սամբոյի Եվրոպայի առաջնությունը։

Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն՝ եզրափակիչում 9:1 հաշվով վստահորեն հաղթելով խորվաթ Մարինո Դուգանյիչին։ Տիտղոսի ճանապարհին նա հաղթել է ուկրաինացի Եվգենի Մակարովին, իսկ կիսաեզրափակչում 8:0 հաշվով պարտության է մատնել գործող չեմպիոն, ռուսաստանցի Մագոմեդ Գասանովին։

Ավանեսյանի համար սա Եվրոպայի առաջնության երկրորդ տիտղոսն է. նա նախկինում նվաճել էր մայրցամաքային չեմպիոնի կոչումը 2023 թվականին։

Ավանեսյանի ոսկե մեդալին զուգահեռ Հայաստանի հավաքականը նվաճել է ևս հինգ բրոնզե մեդալ։ Դավիթ Հովսեփյանը (58 կգ, սպորտային սամբո), Արթուր Մալխասյանը (79 կգ, մարտական սամբո), Մհեր Մերջանյանը (71 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Համլետ Սուքիասյանը (58 կգ) զբաղեցրել են երրորդ տեղերը։

Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ նվաճել է վեց մեդալ՝ մեկ ոսկե և հինգ բրոնզե։

Վաղը Լիմասոլում մեկնարկում է սամբոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ հայ մարզիկները պատրաստ են շարունակել հաջող ելույթները։

armsport.am

Նորություններ