ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորություններն այսօրվանից համարվում են դադարած
Ապրիլ 25,2025 16:08
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը․
«Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2025 թվականի ապրիլի 25-ից դադարած համարել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած արձանագրության մեջ:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
