Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք | Region

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

Ապրիլ 29,2025 08:59

Ապրիլի 29-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 4390 աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 33 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Մեծ Սեպասար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Նորություններ