Խոշոր վթար Գյումրիում․ կա 1 զոհ և վիրավորներ
Ապրիլ 29,2025 11:56

Այսօր, ապրիլի 29-ին, ժ․10։00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում։ Շիրակի մարզպետարանի շենքի մոտակայքում բախվել են «Kamaz», «Ford Transit», «Mercedes», «Opel» և «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները:
Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի «Kamaz»-ը բախվել է «Ford Transit»-ին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 5 մարդ վիրավորվել է։ Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և շտապօգնության ծառայության հերթապահ խմբերը։
Մինչ դեպքի վայրում աշխատել են քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 1-ը՝ «Ford Transit»-ի վարորդը, գիտակցության չգալով՝ մահացել է:
Նրա դպրոցահասակ երեխան, որին այս պահին տեղափոխում են Երևան, ծանր վնասվածքներ է ստացել։ Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։