Սահմանապահ զինվորին ինքնասպանության հասցնելու գործով 1 անձ ձերբակալվել է | Region

Սահմանապահ զինվորին ինքնասպանության հասցնելու գործով 1 անձ ձերբակալվել է

Ապրիլ 29,2025 18:02

ՀՀ Սյունիքի մարզում մահացած սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով 1 անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ձերբակալվել է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ սահմանապահ զինվորի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում։

ԱԱԾ–ն ապրիլի 25-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք, մահացել է։

Նորություններ