Կրկին երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ
Մայիս 02,2025 10:06

Մայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2․0 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 1-ին, ժամը 07:47-ին կրկին գրանցվել էր 2,8 մագնիտուդով երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք: