Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստը

Այսօր Գյումրու ավագանու նիստն է, բոլոր խմբակցության անդամները ներկա են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները ուշացած ներկայացան նիստին, խմբակցության 14 անդամներից նիստին ներկա են 13-ը:
Ըստ այդմ նիստինին ներկա են Կոմկուսը, «Իմ հզոր համայնք»-ը, «Մեր քաղաքը», «Մայր Հայաստան»-ը և ՔՊ-ն։ Նիստ անցակացնելու համար քվորում կա։
«Ապրելու երկիր» կուսակցությունից, և Գյումրու ավագանու նախկին անդամ Կարեն Մալխասյանը ևս ներկա է նիստին, նա REGINSTV-ին հայտնեց, որ որպես համայնքի ղեկավարի օգնական է ներկա։ Նրան առաջարկվել է համանյքապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Մեզ հետ զրույցում Մալխասյանը հաստատեց այս լուրը։ Արդյոք նա ընդունել է այս առաջարկը, մեզ հետ զրույցում Մալխասյանը միայն ասաց՝ սպասեք։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստի օրակարգում ներառված են քաղաքապետի տեղակալներ և հանձնաժողովների նախագահներ նշանակելու հարցերը։
Առաջարկվում է Ավետիս Առաքելյանին նշանակել Վարդան Ղուկասյանի առաջին տեղակալ, նա Վարդան Ղուկասյանի փեսան է, «Կոմունիստական կուսակցության» ավագանու ցուցակի երկրորդ համարն է։ Որպես երկրորդ փոխքաղաքապետ առաջարկվում է «Կոմունիստական կուսակցության» ներկայացուցիչ Գագիկ Մանուկյանի թեկնածությունը։ Նա Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը։
Կարինե Կազարովա