Գյումրու ավագանու 4 հանձնաժողովներից 2-ի նախագահներ ընտրվեցին ՔՊ-ի թեկնածուները | Region

Գյումրու ավագանու 4 հանձնաժողովներից 2-ի նախագահներ ընտրվեցին ՔՊ-ի թեկնածուները

Մայիս 02,2025 12:51

Գյումրու ավագանու այսօրվա նիստում ընտրեցին չորս մշտական հանձնաժողովների նախագահներին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց նույն խմբակցության անդամ Շավարշ Արամյանին։

Նա ընտրվեց նշված հանձնաժողովի նախագահ։ Իսկ նրա տեղակալ ընտրվեց «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Վարդան Եդիգարյանը։ Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց և ընտրվեց Կոմկուսից Գևորգ Ղուկասյանը։ Այս հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՔՊ-ից Վահան Դավթյանը։

Իրավական հարցերի մշտական հնաձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ-ից Էդգար Բաղդասարյանը։

Այս հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Կոմկուսից Նարինե Մեսրոպյանը։ Մշակույթի, կրթության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Մեր քաղաք»-ը խմբակցության անդամ Սվետլանա Ադամյանը։ Այս հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՔՊ-ից Էմմա Բարսեղյանը։

«Տեսեք՝ ինչ դեմոկրատական քաղաքապետարան ունենք»,-արձագանքեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ Նարինե Մեսրոպյանի ընտրությունից հետո։

Կարինե Կազարովա

Նորություններ