Վարդան Ղուկասյանի փեսան ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանն ավագանու այսօրվա նիստում ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ։
Թեկնածությունն առաջադրելուց հետո Առաքելյանն իր ելույթում ասաց․«Պարտավորվում եմ ընտրվելուց հետո ինչ պարտականություն, որ ստանձնելու եմ, կատարել բարձր որակով, խղճով և հանուն Գյումրի քաղաքի և բնակչության»։
ՔՊ-ն ձեռնպահ քվեարկեց։ Առաքելյանը 17 կողմ, 13 ձեռնպահ, 0 դեմ ձայներով ընտրվեց որպես առաջին փոխքաղաքապետ։
«Կապ չունի, որ Ավետիս Առաքելյանը իմ փեսան է։ Ես շատ պատասխանատու եմ ու իրենից ավելի շատ եմ պահանջելու, քան որևիցե այլ մեկից։ Ինձ հետ աշխատելը շատ դժվար է։ Ես շատ խիստ եմ լինելու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։ Ինձ հետ աշխատելը և հեշտ է, և դժվար, ինձ հետ շատ դժվար է աշխատելը։ Գիտեցեք, որ շատ խիստ եմ լինելու»,-ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Ավետիս Առաքելյանն ընտրվելուց հետո հայտարարեց․«Շնորհակալություն եմ հայտնում առաջին հերթին տեր Աստծուց, որ կարողացա հասնել այս բարձրաստիճան պաշտոնին։ Շնորհայալություն եմ հայտնում կողմ քվեարկած բոլոր անդամներին։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզանից, պարոն քաղաքապետ՝ վստահության և առաջադրելու համար»։
Կարինե Կազարովա