«2007-ին երեք փամփուշտ էլ ինքն է ստացել։ Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում էր, հուսով ենք դիմացն է՛լ էդպիսի բաներ չեն լինի, ուր գնում ես, փորձանքի առաջ ես կանգնում»․Վարդան Ղուկասյանը շնորհավորեց նորընտիր փոխքաղաքապետին | Region

«2007-ին երեք փամփուշտ էլ ինքն է ստացել։ Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում էր, հուսով ենք դիմացն է՛լ էդպիսի բաներ չեն լինի, ուր գնում ես, փորձանքի առաջ ես կանգնում»․Վարդան Ղուկասյանը շնորհավորեց նորընտիր փոխքաղաքապետին

Մայիս 02,2025 13:26

«Տասը տարի միասին աշխատել ենք, ձեռքբերումները համատեղ աշխատանքի շնորհիվ է եղել։

Ասեմ, որ այդ չարաբաստիկ օրը 2007 թվականին ինձ հետ միավորվել է Մանուկյան Գագիկը, երեք փամփուշտ էլ ինքն է ստացել, բայց կենդանի է մնացել: Հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ ԱԺ-ում է եղել, բայց հուսով ենք , որ դիմացն է՛լ էդպիսի բաներ չեն լինի, ընկեր Մանուկյան։

Ոնց որ ուր գնում ես, փորձանքի առաջ ես կանգնում»,-այսօր Գյումրու ավագանու նիստում Կոմկուսից Գագիկ Մանուկյանին Գյումրու քաղաքապետի տեղակալ ընտրվելուց հետո իր շնորհավորական խոսքում ասաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Հիշեցնենք, Մանուկյանը փոխքաղաքապետ ընտրվեց 17 կողմ, 13 ձեռնպահ, 0 դեմ ձայներով։ Ձեռնպահ քվեարկեց ՔՊ-ն։ Այսօր քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը։

Նորություններ