«Նրա կյանքն ու գործունեությունը օրինակ է կոմունիզմի գաղափարներին նվիրվածության»․Գագիկ Մանուկյանն ընտրվեց Գյումրու փոխքաղաքապետ | Region

«Նրա կյանքն ու գործունեությունը օրինակ է կոմունիզմի գաղափարներին նվիրվածության»․Գագիկ Մանուկյանն ընտրվեց Գյումրու փոխքաղաքապետ

Մայիս 02,2025 13:15

Գյումրու ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալներ նշանակվեցին։

Առաջին տեղակալ ընտրվեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը՝ Կոմկուսից։ Երկրորդ փոխքաղաքապետ ընտրվեց ևս «Կոմունիստական կուսակցության» ներկայացուցիչ Գագիկ Մանուկյանը։ Նա Վարդան Ղուկասյանի նախորդ պաշտոնավարման տարիներին կրկին Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել։

«Գագիկ Մանուկյանը Կոմունիստական կուսակացության վառ ներկայացուցիչ է, որի քաղաքական գործունեությունը կապված է այդ կուսակցության պատմության և արիության հետ։ Նրա կյանքն ու գործունեությունը օրինակ է կոմունիզմի գաղափարներին նվիրվածության և ժողովրդին ծառայելուն»,-այսպես ներկայացրեցին Մանուկյանին։

Նա ընտրվեց փոխքաղաքապետ 17 կողմ, 13 ձեռնպահ, 0 դեմ ձայներով։ Ձեռնպահ քվեարկեց ՔՊ-ն։

Կարինե Կազարովա

Նորություններ