Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մայիս 03,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում, 3-ին, 4-ի գիշերը, 7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկը, 5-6-ն առանձին վայրերում՝ հորդառատ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 4-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մայիսի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մայիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.4°C (1970թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1°C (1990թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.9°C