«Կոմունիստների հետ էդքան էլ ծանոթ չեմ, հոկտեմբերիկ լինելու պատիվ էլ չեմ ունեցել»․ Սարիկ Մինասյան | Region

«Կոմունիստների հետ էդքան էլ ծանոթ չեմ, հոկտեմբերիկ լինելու պատիվ էլ չեմ ունեցել»․ Սարիկ Մինասյան

Մայիս 02,2025 16:03

Գյումրու նորընտիր ավագանու 3-րդ նիստին այսօր առաջին անգամ մասնակցեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Սարիկ Մինասյանը լրագրողներին հայտնեց, որ խմբակցությունն ինքն է ղեկավարելու ու ինքն է ներկայացնելու վերջինիս դիրքորոշումը։ Իսկ այն այսպիսին է՝ մասնակցելու են բոլոր այն նիստերին, որոնք կարևոր են քաղաքի բնականոն զարգացման համար։ Նշեց, որ ամենամեծ պաշտոնը Գյումրիում  ինքն ունի՝ 17.200 ձայն։ Իրենց ունեցած 14 մանդատը բավարար է, որ կարողանան նաև արտահերթ նիստեր հրավիրել։

«Մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայելու ենք մեր քաղաքին ու մեր բնակչությանը։ Կոմունիստների հետ ընդհանուր հայտարարի չգիտեմ ինչպես պիտի գանք, ճիշտն ասած էդքան էլ ծանոթ չեմ, «հոկտեմբերիկ» լինելու պատիվ էլ չեմ ունեցել»,- ասաց նա՝ ավելացնելով․ «Բացառում եմ որևէ ժամանակում Կոմկուսի հետ կոալիցիա կազմելը։ Ես ուր, կոմունիզմն ուր»։

Սարիկ Մինասյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունների օրակարգն առաջ կգա այն ժամանակ, երբ տվյալ իշխանությունը սկսի ճաքեր տալ, երբ սկսեն բախվել անձնական ու քաղաքական շահերը, ինչը Մինասյանն անխուսափելի է համարում։

Համենայնդեպս, հիմա, ըստ Սարիկ Մինասյանի, իրենք Վարդան Ղուկասյանի հետ գժտված չեն։ Ղուկասյանին բարևել է, շնորհավորել։ Վերջինս էլ, երբ լրագրողները հարցազրույց էին անում ՔՊ-ի ներկայացուցչի հետ, լրագրողներին հորդորեց «Մինասյանին շատ վրա չտալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ