«Հովեկը» սպասում է հովեկներին, թեև տնտեսվարողները նոր խնդիրների ու մարտահրավերների առաջ են կանգնել | Region

«Հովեկը» սպասում է հովեկներին, թեև տնտեսվարողները նոր խնդիրների ու մարտահրավերների առաջ են կանգնել

Մայիս 03,2025 14:05

Տավուշի մարզի Խաչարձան գյուղը, որն ընդգրկված է Դիլիջան համայնքի կազմում, տեղակայված է Խաչարձան գետի ափամերձ հատվածում: Ծովի մակերևույթից ավելի քան 1000 մ բարձրության վրա գտնվող գյուղն առանձնանում է հրաշալի բնապատկերներով, մեղմ, հաճելի եղանակով և մաքուր օդով:

Վերջին տարիներին այս տարածաշրջանում ակտիվացել է զբոսաշրջային հոսքը, և շրջակա գյուղերի բնակիչները փորձում են հարմարավետ պայմաններ ստեղծել՝ տարբեր նախընտրության և ճաշակի տեր մարդկանց հյուրընկալելու համար։

Խաչարձանի «Հովեկ» հյուրատունը ևս հայտնի է զբոսաշրջիկների շրջանում՝ իր տարբերվող ծառայություններով։ Գետիկ և Խաչարձան գետերի միջև հանգրվանած հյուրատունը հայտնի է հատկապես վրանային հանգստի գոտիով։

«Հովեկ» հյուրատան հիմնադիր Լիպարիտ Վարպետյանը REGIONS TV-ին ներկայացրել է ստեղծված նոր հարմարություններն ու ծառայությունները, նաև փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը խոչընդոտող հանգամանքները և այն նոր մարտահրավերները, որոնց առաջ կանգնել են տնտեսվարողները։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ