Ծանրամարտի պատանեկան և երիտասարդական ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ
Մայիս 03,2025 12:43
Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվում է ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Այսօր՝ մայիսի 3-ին, Հայաստանը ներկայացված է երկու մարզիկով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Երևանի ժամանակով ժամը 22:30-ին, պատանիների 96 կգ քաշայինների A ենթախմբում մրցահարթակ դուրս կգա Գրիգոր Ղազարյանը։
Իսկ կեսգիշերից անց՝ ժամը 01:00-ին, երիտասարդների 89 կգ քաշայինների պայքարում հանդես կգա Վալերիկ Մովսիսյանը։

Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
